Մոնթե Մաթևոսյան

Տպել

Մոնթե Մաթևոսյան

Մոնթե Մաթևոսյանը ծնվել է 1995 թ․ դեկտեմբերի 16-ին՝  Հրազդան քաղաքում

Կրթական և գիտական գործունեություն

2003-2011թթ․ – Հրազդանի Ավ. Իսահակյանի անվան № 9 հիմնական դպրոց։

2011-2014թթ․ – Հրազդանի Վ. Մայակովսկու (այժմ Լ. Խեչոյանի) անվան № 10 ավագ դպրոց։

2014–2018թթ․– Բակալավրիատ, առկա ուսուցում, ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն։

2018-2020թթ․- Մագիստրատուրա, առկա ուսուցում, ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն։

2020-2023թթ․ – ասպիրանտուրա, առկա ուսուցում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Աղբյուրագիտություն։

2022թ․ հոկտեմբեր–2022թ․ դեկտեմբեր – Բելգիայի Լյուվենի Կաթոլիկ Համալսարան, «Էրազմուս+» փոխանակման ծրագիր։

2020-2021թթ., 2021-2022 թթ. - ստացել է ՀԲԸՄ-ի կողմից ասպիրանտական ծրագրի շրջանակներում տրվող կրթաթոշակ

Մասնակցել է մի շարք գիտաժողովների: 5 գիտական հոդվածների (տպագրված) և 1 թեզիսի հեղինակ է:

Աշխատանք՝

2019 թ.սեպտեմբեր–2021թ. հունիս – ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տեղեկատվական և վերլուծական բաժնում որպես մեդիայի վերլուծաբան։ 

2021թ. սեպտեմբեր – 2022թ. մարտ – ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության բաժնում որպես ավագ մասնագետ։

2021թ. դեկտեմբեր – Հրազդան համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար։ 

2022թ. մարտ – Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում որպես Կրտսեր գիտաշխատող։ 

2022թ. սեպտեմբեր - «Ապրելու» հիմնադրամ, Կոտայքի մարզի ծրագրերի պատասխանատու։

Հանդիսանում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ։ 

Հանդիսանում է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։   

Ամուսնացած չէ։