Անդրանիկ Ամիրջանյան

Տպել

Անդրանիկ Ամիրջանյան

Անդրանիկ Ամիրջանյանը ծնվել է 1994թ․ սեպտեմբերի 12-ին՝ Լոռու մարզի Շնող գյուղում։

2001-2012թթ․ սովորել է Շնողի Հովիկ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցում։

2012-2017թթ․ սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ ստանալով տնտեսագետի բակալավրի աստիճան։

2017-2020թթ․ սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադիեմիայում՝ ստանալով քաղաքագետի  մագիստրոսի աստիճան։

 

Աշխատանք՝

2019-2020թթ․ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում որպես Ֆինանսական բաժնի մասնագետ։

2020-2022թթ․ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում որպես գնումների և մատակարարման բաժնի առաջատար մասնագետ, գնումների համակարգող։ 

2022․03-2022․05 ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ իրականացնող խորհրդական։

2022թ․ մայիսից մինչ օրս աշխատում է «ՄԱՅԵՌ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ում որպես գնումների համակարգման և վաճառքի տնօրեն։

2022թ․ նոյեմբերին անդամագրվել է «Ապրելու երկիր» կուսակցությանը։ 

2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 

Մասնագիտական ոլորտներն են՝ ագրարային ոլորտի մասնագետ, գնումների փորձագետ, քաղաքագետ։ 

Ամուսնացած է, ունի 2 երեխա։