Տիգրան Սահակյան

Տպել

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյանը ծնվել է 1978թ. հունվարի 13-ին՝ Երևանում քաղաքում:

1994թ. ավարտել է Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը: 

1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:

1999-2001թթ. սովորել է ՀՀ կառավարման դրոցում՝ ստանալով պետական ծառայողի որակավորում:

1999-2002թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում:

2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1999-2000թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրությունում որպես խմբագիր:

2003- 2008թթ. աշխատել է ՀՀԿ Հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնում որպես քաղաքական վերլուծաբան:

2008-2009թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում որպես արտաքին կապերի բաժնի պետ:

2009-2011թթ. աշխատել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ:

2011-2016թթ. աշխատել է ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ:

2016-2017թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական:

2017թ.-ից զբաղվում է անհատ ձեռնարկատիրությամբ։

2006թ. ՀՀ Վարչապետի կողմից խրախուսվել է շնորհակալագրով:

2013թ.  պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով:

Հանդիսանում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ։ 

2023 թ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: