Սամսոն Գրիգորյանը ծնվել է 1979թ հուլիսի 1-ին՝ Երևանում։
1986-1996թթ․ Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոց։
1996-2000թթ․ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Բակալավրի աստիճան։
2000-2002թթ․ ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայություն, Հրաձգային Դասակի Հրամանատար, կոչում-Ավագ, Պաշտոն՝ Մարտական Դիրքի Հրամանատար։
2002-2003թթ․ ԵՊՀ Հեռուստաժուռնալիստիկայի Լաբորատորիա։
2003-2011թթ․ աշխատանք մասնավոր մի քանի ոլորտներում։
2011-2014թթ․ ԲՏԱ Բանկ։
2014թ-ից առ այսօր հասարակական գործունեություն, ՓՄՁ շահերի պաշտպամության ոլորտ, <<Կասեցում>> քաղաքացիական շարժման համակարգող։
2014-2017թթ․ ՓՄՁՀԱ ՀԿ Փոխնախագահ, խորհրդի անդամ։
2022-2023թթ․ ՓՄՁՀԱ ՀԿ Նախագահ, խորհրդի անդամ, ՀՀ ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամ։
2013թ․-ից առ այսօր գործարար SSARM ընկերության հիմնադիր սեփականատեր։
2020թ սեպտեմբերից «Արծիվ 30 Արարատ» ՌՀՀԿ անդամ, Համանուն Կամավորական ջոկատի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։
2023թ․-ից «Ապրելու երկիր» կուսակցության անդամ։
2023 թ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Մասնագիտացման ոլորտներ՝ Գործարարություն, Գործարար Հարաբերություններ, Բիզնես Անալիտիկա, գործարարոլորտի օրենսդրություն, շահերի պաշտպանություն, տնտեսություն։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։