Սյուզաննա Ավետիսյան

Տպել

Սյուզաննա Ավետիսյան

Սյուզաննա Ավետիսյանը ծնվել է 1989թ․ սեպտեմբերի 14-ին Ջերմուկ քաղաքում ։ 

Գերազանցությամբ ավարտել  է Կեչուտի միջնակարգ դպրոցը։ 

2006-2010թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ 

2015-2016թթ. Լեհաստանում սովորել է Վիշեգրադի քաղաքական դպրոցում, ապա Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում։ 

2016թ․ Եվրոպայի Խորհրդի ծրագրով վերապատրաստվել է որպես տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետ։ 

2017թ․ դասընթացներ է անցել Ջորջ Մեսոնի համալսարանում (Վաշինգտոն)՝ տեղական հարկերի հավաքագրման մեխանիզմների վերաբերյալ։ 

Բազմաթիվ դասընթացներ և վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Բելգիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Ռուսաստանում և այլն։ 

Որպես բանախոս և մասնակից Հայաստանը ներկայացրել է բազմաթիվ միջազգային հարթակներում։

2013-2018թթ․ աշխատել է «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես տնօրեն, իրականացրել է համայնքային զարգացման շուրջ 40 ծրագրեր։ 

2019-2020թթ․ աշխատել է Ջերմուկի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցում, որպես երիտասարդության ոլորտի մասնագետ։ 

2021-2022թթ․ աշխատել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» հիմնադրամում որպես ծրագրերի համակարգող։

Որպես փորձագետ և ծրագրերի համակարգող, աշխատել և համագործակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ (Transparency International, UNDP, World Bank, US Embassy, American Councils, Peace Corps, EU Armenia և այլն)։

2022թ. սեպտեմբերից աշխատում է  «Ապրելու» հիմնադրամում, որպես ծրագրերի ղեկավար։

2016թ․ հանդիսանում է «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ։ 

2017թ․ ՄԱԿ-ի «Համայնքը ես եմ» երիտասարդական ակումբի անդամ է։ 

2021թ․ սեպտեմբերից հանդիսանում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ։ 

2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։

 

Ամուսնացած չէ։